չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
«Ես այստեղ որպես աստվածաբան չեմ». ԵՊՀ ռեկտորը չցանկացավ գնահատական տալ եկեղեցու շուրջ զարգացումներին

«Ես այստեղ որպես աստվածաբան չեմ». ԵՊՀ ռեկտորը չցանկացավ գնահատական տալ եկեղեցու շուրջ զարգացումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Երևանի պետական համալսարան։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե ուսանողներին նախապես հարցեր են տրվել, որ հնչեցնեն վարչապետի հետ հանդիպմանը, նա նշեց, որ ուսանողներն ազատ են, իրենց հետաքրքրող բոլոր հարցերը կարող են տալ։

«Մեր հանդիպումը պայմանավորված է լաբորատորիայի բացումով, ազատ շփումով ուսանողների հետ։ Դիմել ենք  ֆակուլտետներին, տվել են ակտիվ ուսանողների ցանկ, ասել ենք՝ ազատ են բոլոր տեսակի հարցերի համար»,- ասաց նա։

Հովհաննես Հովհաննիսյանն ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը։ Լրագրողները փորձեցին ստանալ նրա մեկնաբանություն Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների հասցեին հնչեցրած հայտարարություններին վերաբերյալ։

«Այդ հարցերին ես չեմ պատասխանելու, որովհետև այսօր այլ առիթով ենք այստեղ։ Ես իրավունք ունեմ չպատասխանելու, չեմ պատասխանում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

  • Կիսվել: