կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես այդ ֆեյքի հետ կապ չունեմ, ինչն ինձ համար շատ կարևոր է. Արա Սաղաթելյան

Ես այդ ֆեյքի հետ կապ չունեմ, ինչն ինձ համար շատ կարևոր է. Արա Սաղաթելյան

Ես այդ ֆեյքի հետ կապ չունեմ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արա Սաղթելյանը՝ խոսելով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի մասին:

Սաղաթելյանն ասաց, որ իր կալանավորմանը զուգահեռ փորձ է արվել վարկաբեկել իրեն, իսկ ինքը նաև դասավանդում է մանկավարժությունը. «Պատկերացնում եմ, թե ինչ կատարված կլինի, երբ իմ 18-21 տարեկան ուսանող աղջիկները տեսած լինեն ԱԱԾ-ի ապուշ ռելիզն ու հետո տեսած լինեն այդ ֆեյքը՝ տեսնելով հայհոյախառը տեքստերը:

Դրա համար ես վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը՝ լինելով գիտությունների թեկնածու, դոցենտ ու 97 թվից զբաղվելով մանկավարժությամբ:

Այլևս այս երկրում դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան ու զբաղվելու եմ մեկ ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»:

  • Կիսվել: