Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը կֆինանսավորի ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը. Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյան
Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը որոշել է ֆինանսավորել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Համայնքն ունի 660 բնակիչ: Աշխատանքների ավարտին 50 երեխա հնարավորություն կունենա այցելել վերակառուցված մանկապարտեզ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: