երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երուսաղեմի պատրիարքարանում կյանքն ընթանում է բնականոն հունով, անմիջական վտանգ չկա

Երուսաղեմի պատրիարքարանում կյանքն ընթանում է բնականոն հունով, անմիջական վտանգ չկա

Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում վիճակը սովորականի պես է, անմիջական վտանգ չկա:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Դիվանի և կրթական հաստատությունների աշխատանքը սովորականի պես ընթանում է: Եկեղեցական արարողությունները կատարվում են ըստ կարգի: Ոչինչ չի չեղարկվել: Դեպքերը Հայոց թաղից հեռու են»,-նշել է նա:

Հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել, համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ: Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկա է մտահոգություն, որը պայմանավորված է շարունակվող լարվածությամբ:

«Ակնկալում ենք, որ կողմերը բանակցության ճանապարհով արագ կհասնեն խնդրի հանգուցալուծման:Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,-նշել է պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

  • Կիսվել: