կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երթևեկության սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման հատվածում. շրջանցիկ ճանապարհը կգործի Նոյեմբերյանով

Երթևեկության սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման հատվածում. շրջանցիկ ճանապարհը կգործի Նոյեմբերյանով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին իրազեկում է.

«Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման տեղամասում իրականացվող վերակառուցման աշխատանքները շարունակվում են։

Նշված աշխատանքները չխոչընդոտելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը ժամանակավորապես կարգելվի տվյալ հատվածում կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը։

Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով»։

  • Կիսվել: