կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մուտքի մոտ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մուտքի մոտ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մուտքի ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ այսուհետ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

  • Կիսվել: