ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Չօգտվել էլեկտրաէներգիայից. «Երկրի ժամը» այսօր է՝ ժամը 20։30

Չօգտվել էլեկտրաէներգիայից. «Երկրի ժամը» այսօր է՝ ժամը 20։30

Ամբողջ աշխարհում այսօր կունենա «Երկրի ժամը» համաշխարհային նախաձեռնությունը` ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման, հայտնի է դառնում earthhour.org կայքից։

Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կազմակերպած այս ակցիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել մոլորակի էկոլոգիական և կլիմայական փոփոխության խնդիրների վրա։

Միջոցառումն անցկացվում է ամեն տարի մարտի վերջին շաբաթ օրը: Դրա շրջանակներում մոլորակի բոլոր բնակիչներին կոչ է արվում 20։30-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում չօգտվել  էլեկտրաէներգիայից: 

  • Կիսվել: