ԱԱ-2026. Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության
Ֆրանսիայի հավաքականի՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալու ուրախությունը ստվերվել է ողբերգական միջադեպով։ Երկրի հյուսիսում գտնվող Օնուա-Էմերի (Նոր դեպարտամենտ) համայնքում ազգային թիմի հաղթանակի տոնակատարության ժամանակ դժբախտ պատահար է գրանցվել, որը խլել է երիտասարդ աղջկա կյանք։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ինչպես հայտնում են ֆրանսիական La Voix du Nord և TF1 Info պարբերականները՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, միջադեպը տեղի է ունեցել Մարոկկոյի նկատմամբ տարած հաղթանակից անմիջապես հետո։ 17-ամյա երկրպագուհին որոշել է բարձրանալ մեծաբեռնատար մեքենայի թափքի վրա, սակայն կորցրել է հավասարակշռությունը, ընկել և հայտնվել տրանսպորտային միջոցի անիվների տակ։
Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, իսկ բեռնատարի վարորդը ժամանակավորապես ձերբակալված է։
Հիշեցնենք, որ Բոսթոնում կայացած ԱԱ-2026-ի քառորդ եզրափակչի խաղում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մարոկկոյի ընտրանու նկատմամբ: Հուլիսի 14-ին կայանալիք կիսաեզրափակչում ֆրանսիացիները ուժերը կչափեն Իսպանիա — Բելգիա զույգի հաղթողի հետ։ Իսկ այդ հանդիպումը կկայանա արդեն հուլիսի 10-ին:



