երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երկրաշարժի հետևանքով տարբեր պատճառներով ԲԿ-ներ է դիմել 25 քաղաքացի, հոսպիտալացվել է մեկ հղի. ԱՆ

Երկրաշարժի հետևանքով տարբեր պատճառներով ԲԿ-ներ է դիմել 25 քաղաքացի, հոսպիտալացվել է մեկ հղի. ԱՆ

Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

՛՛Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ եւ արեւելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Մինչեւ այս պահը ԱԻՆ-ը հայտնել է շուրջ 46 հետցնցման մասին։

  • Կիսվել: