երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ԱՆ

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ԱՆ

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ՝ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

՛՛Շտապբուժօգնության 1-03 ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: