երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով այսօր՝ հուլիսի 8–ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես  տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17:38-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:38-ին)։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք եւ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք Շիրակի մարզում ևս մեկ երկրաշարժի մասին:

  • Կիսվել: