երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երկրագնդի ամենածեր բնակչուհին դարձավ 117 տարեկան

Երկրագնդի ամենածեր բնակչուհին դարձավ 117 տարեկան

Երկրագնդի ամենածեր բնակչուհին՝ Կանե Տանական, նշել է 117-ամյակը: Այդ առիթով տարեցների տանը, որտեղ ապրում է ճապոնուհին, երեկույթ են կազմակերպել՝ տորթով, փուչիկներով ու մոմերով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Կիոդո» գործակալության տվյալներով՝ տոնակատարություններին, որոնք կազմակերպվել էին տարեցների տան ղեկավարության կողմից, միացել են նաեւ մյուս կենվորները։ Գլխավոր հյուրասիրությունը մեծ տորթն էր՝ զարդարված ելակներով ու կրեմով։

«Շատ համեղ է։ Էլի եմ ուզում»,-ասել է հոբելյարը:

Կանե Տանական 2019 թվականի մարտի 9-ին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Երկրագնդի ամենածեր բնակիչ՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում։ Այդ ժամանակ նա 116 տարեկան 66 օրական էր։

Ճապոնուհին ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։ Ինը երեխաների մեջ նա ընտանիքում յոթերորդն էր։ Իր 19-ամյակից անմիջապես հետո նա ամուսնացել է Խիդեո Տանակուի՝ ոչ մեծ խանութպանի հետ, որը ավանդական ճապոնական մոտե եւ ցորենի ալյուրից պատրաստված ուդոն էր վաճառում։ Ամուսնական զույգը մեծացրել է հինգ երեխա, որոնցից մեկին նրանք որդեգրել են։

Կանե Տանակայի ժամանցի սիրելի ձեւերից մեկը ռեւերսի խաղն է եւ մաթեմատիկայով զբաղվելը։

  • Կիսվել: