Երիտասարդ բժիշկ է մահացել
Կյանքից անժամանակ հեռացել է հմուտ բժիշկ Տիգրան Վարդանյանը։ Այս մասին հայտնում են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ չհստակեցնելով, թե որն է եղել բժշկի մահվան պատճառը։
Տիգրան Վարդանյանը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է բժշկությանը՝ որպես Ինտենսիվ խնամքի բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ։
Նա իր մասնագիտական բարձր գիտելիքների և մարդկային արժեքների շնորհիվ փրկել է բազմաթիվ կյանքեր, վայելել գործընկերների և պացիենտների անվերապահ սերն ու հարգանքը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Բջնի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:


