Երևանյան լճում մաքրման կայաններ կտեղադրվեն
Երևանյան լճի ջրի որակի բարելավման, մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով լճում կայաններ կտեղադրվեն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանյան լճի վրա ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Մենք պլանավորում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել հենց Երևանյան լճում և համապատասխան կայաններ տեղադրել, որպեսզի լճի ջրի որակը նույնպես բարելավենք: Հաջորդ տարիների ընթացքում շարունակելու ենք լճի ափամերձ տարածքի ամբողջական բարեկարգումը»,- ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ այս պահին Երևանայան լճի ափամերձ հատվածում բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: