երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Երեւանը մենք ենք. Հայկ Մարության

Երեւանը մենք ենք. Հայկ Մարության

Երեւանի տոնը պետք է լինի ամեն ինչի մեջ, անկախ նրանից մենք ինչպես ենք այն նշում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում Կարմիր բլուրում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Երեւանի տոնը պետք է լինի ամեն ինչի մեջ՝ անկախ նրանից՝ մենք ինչպե՛ս ենք այն նշում, ամեն մեկը պետք է զգա, որ ինքն այդ քաղաքի մասնիկն է, եւ, վերջապես, մենք պետք է իմանանք, որ Երեւանը դա հենց մենք ենք, երեւանցիներն են, որոնք հենց այս պահին ապրում են Երեւանում եւ ստեղծում են Երեւանը»,-այսօր Կարմկիր բլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ մենք այսօր հիմք ենք դնում մի քաղաքի, որի մասին երազել ենք, և կարծիք հայտնեց, որ երազանքը կիրականանա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութը՝ News.am-ի

 

  • Կիսվել: