Երևանը 300 հատ մոխրաման է նվեր ստացել ԱՄՆ-ից
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյան հայտնում է, որ 300 հատ մոխրաման է Երևանին նվիրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։
Նա նշել է․
«Շուտով Երևանի բոլոր վարչական շրջաններում։ 300 հատ այսպիսի մոխրաման է Երևանին նվիրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia)։
Ինչպես գրել է օգտատերերից մեկը՝ ամերիկացիք ուզում են մեր ավանդական արժեքները վարի տան, բա չծխեն բիչոկն էլ գցեն ծառի տակ»:


