հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի որդին

Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի որդին

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աճառյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուր փողոց հատվածում՝ արագաչափի մոտ, բախվել են Գևորգ Դումանյանի վարած Mercedes մակնիշի, Արտյոմ Հայրապետյանի վարած Toyota մակնիշի և Թելման Աթանյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Գ. Դումանյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի տղան է։ 

Ի դեպ, 2020 թվականին նախարար Վ. Դումանյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս էր գրել այն մասին, որ իր որդին՝ Գ. Դումանյանը, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրաժարվել էր տարկետման իրավունքից, կամավոր մեկնել պարտադիր զինվորական ծառայության, ուսումնական զորամասում հաջողությամբ հանձնել էր բոլոր քննությունները, ստացել առաջին զինվորական կոչումը, մասնագիտական որակավորման կարգը և մեկնել ծառայության հիմնական զորամաս։  

  • Կիսվել: