երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանի 28 փողոցներում  հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի․ Ավինյան

Երևանի 28 փողոցներում  հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի․ Ավինյան

Երևանի 28 փողոցներում  հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի: Այս մասին գրում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը

«Վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով, ինչի համար կփորվի շուրջ 80 կմ խրամուղի։

Նախագիծը ներառում է նաև նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում՝ LED լուսատուներով, հենասյուների փոխարինում, ինչպես նաև լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդրում։

Սրանք փոփոխություններ են, որ հաստատապես կնպաստեն քաղաքային կոկիկ, ավելի բարեկարգ ու ապահով միջավայրի ստեղծմանը։ Կատարվող փոփոխությունները կկրեն շարունակական բնույթ՝ ընդգրկելով ողջ քաղաքը»։

  • Կիսվել: