շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում` վերելակի մոտից տղամարդուց 15 հազար դոլար են հափշտակել

Երևանում` վերելակի մոտից տղամարդուց 15 հազար դոլար են հափշտակել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր չափի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ հափշտակել է նույն շենքի բնակիչ, 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի «բարսետկան» և դիմել փախուստի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

 Մանրամասները` սկզբնաղբյուրում:

 

 

  • Կիսվել: