կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Երևանում «Թումո» կենտրոնի մոտ բախվել են «Ford», «Kia»-ն և «Volkswagen Jetta»-ն. կան վիրավորներ

Երևանում «Թումո» կենտրոնի մոտ բախվել են «Ford», «Kia»-ն և «Volkswagen Jetta»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Հալաբյան փողոցում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմաց բախվել են «Ford», «Kia», և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը  տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել 2 հոգու, ապա նրանցից մեկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: