կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Երևանում ծեծի է ենթարկվել «Գեղարվեստի կոմբինատի» տնօրենը

Երևանում ծեծի է ենթարկվել «Գեղարվեստի կոմբինատի» տնօրենը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Այդ օրը, ժամը 09։30-ի սահմաններում Թևոսյան փողոց 2 հասցեում գտնվող «Գեղարվեստի կոմբինատում» վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 50-ամյա Կարեն Ղազարյանի և 71-ամյա Մարտուն Հարությունյանի միջև։

Նշված տեղեկությունը օպերատիվորեն ստացած Նոր Նորքի ոստիկանները հետո պարզում են, որ Կ․ Ղազարյանը ձեռքերով հարվածել է Մ․ Հարությունյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որից հետո ոստիկանները տաք հետքերով հայտնաբերում են Կ․Ղազարյանին և բերման ենթարկում Նոր Նորքի ոստիկանություն։ Որոշ ժամանակ անց վերջինս բաց է թողնվում։

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փոձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ․ Հարությունյանն աշխատում է «Գեղարվեստի կոմբինատում» որպես տնօրեն։

  • Կիսվել: