երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի՝ Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը

Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի՝ Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել դրամարկղը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Տեղում  ոստիկանություն ահազանգած Շավարշ Փ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է  «ՍԱՍ Գրուպ»-ում՝ որպես իրավաբան:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարաը հայտնաբերելու ուղղությամբ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ  կես միլիոն դրամ: 

  • Կիսվել: