ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում սկսվել են ծառերի սանիտարական էտման աշխատանքները

Երևանում սկսվել են ծառերի սանիտարական էտման աշխատանքները

«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սկսել է քաղաքում ծառերի սանիտարական էտման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Յուրաքանչյուր ծառատեսակ ունի էտի իր սկզբունքը: Աշխատանքներն իրականցվում են մասնագետների ցուցումով և հսկողությամբ, որպեսզի սխալ էտը չխախտի բույսերի աճը, չհանգեցնի ծառերի հիվանդությունների խորացմանը:

Անվտանգության ապահովման համար էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը:

Այս աշնանը նախատեսվում է էտել մոտ 8000 ծառ, զուգահեռ կհատվեն անկենսունակ ծառերը։

Վերջերս համալրված ավտոպարկն ամբողջությամբ կկազմակերպի փայտանյութի տեղափոխումը մայրաքաղաքի բոլոր կետերից դեպի պահեստ՛՛,-ասվումէ  հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: