ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում շտապօգնության կանչերի թիվը նվազել է, հոսպիտալացված հիվանդների քանակը` ավելացել

Երևանում շտապօգնության կանչերի թիվը նվազել է, հոսպիտալացված հիվանդների քանակը` ավելացել

Այս տարի շտապբուժօգնության ծառայություն կանչերի թիվը նվազել է, փոխարենն ավելացել է հիվանդանոց տեղափոխված հիվանդների քանակը։ Ամփոփելով 2022-ի 8 ամիսները՝ այս մասին այսօր ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Ընդհանուր կանչերի թիվը կազմել է 193 431։ Այս թիվը 14476-ով ավելի քիչ է քան 2021թ-ի նույն ժամանակահատվածում։ Հիվանդանոց տեղափոխված հիվանդների քանակն է ավելացել 7255-ով»,- նշեց Թագուհի Ստեփանյանը։
Ըստ Ստեփանյանի` ամենաշատը կանչեր գրանցվել են սրտանոթային հիվանդների շրջանում, երկրորդ տեղում սուր շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց կանչերն են, երրորդը՝ վնասվածքներն են։
 
«Սրտանոթային հիվանդությունների մասով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանչերն ավելացել են 16482-ով։ Սուր շնչառական հիվանդությունների կանչերը 5711-ով են ավելի, իսկ վնասվածք ունեցող հիվանդների կանչերը՝ 1167-ով։ Ավելացել են նաև մանկական կանչերի թիվը՝ 4769-ով և կազմել 16604 կանչ։ Հիվանդանոց է տեղափոխվել 1406 երեխա ավելի, քան նախորդ տարի»,- ասում է տիկին Ստեփանյանը։ Փոխարենը պակասել են կորոնավիրուսի համար արվող կանչերը։
 
Անդրադառնալով ամռանը գրանցված արևահարման դեպքերին՝ նա նշեց, որ գրանցվել է ընդամենը 12 դեպք։
 
 

  • Կիսվել: