կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում ՌԴ դեսպանատունը շարունակում է վերահսկողության տակ պահել WizzAir-ի չվերթի հետ կապված իրավիճակը. հայտարարություն

Երևանում ՌԴ դեսպանատունը շարունակում է վերահսկողության տակ պահել WizzAir-ի չվերթի հետ կապված իրավիճակը. հայտարարություն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հետեւում են Երեւանում մնացած քաղաքացիների հետ կապված իրավիճակին։

«Հետեւում ենք Երեւանում մնացած քաղաքացիների հետ կապված իրավիճակին։

Հուլիսի 27-ին ինքնաթիռի անսարքության պատճառով WizzAir ավիաընկերության` Երեւան-Վիեննա W4 2892 չվերթը հետաձգվել է, ինչի հետեւանքով մոտ 100 ՌԴ քաղաքացի դուրս են բերվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարանցման գոտուց։ Միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո դեսպանատունը քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի աշխատակիցները ուղեւորվել են օդանավակայան ՌԴ քաղաքացիներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ կապ էր հաստատվել WizzAir ավիաընկերության կենտրոնական գրասենյակի հետ։

Ավիափոխադրողը հայտնել էր, որ կազմակերպվել է չվերթի ուղեւորների տեղափոխումը օդանավակայանից երեւանյան մի հյուրանոց։

Նշված չվերթի մեկնումը նախատեսվում է հուլիսի 28-ին` ժամը 17:40–ին։ Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է վերահսկողության տակ պահել իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Չվերթի մեկնումը նախատեսված է 21:10-ին։

 

  • Կիսվել: