երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում: 

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հուլիսի 1-ին, 2-ին, 4-ին և 7-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 2-ին, 4-6-ը Շենգավիթում՝ հունիսի 2-ին, 6-ին և 7-ին: 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 5-ին և 6-ին: 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»:

 

  • Կիսվել: