երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքները․ դրանք կիրականացվեն նաև գիշերային ժամերին

Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքները․ դրանք կիրականացվեն նաև գիշերային ժամերին

27.03.2024թ-ից մեկնարկում է Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները: Հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- գրել է նա։ 

  • Կիսվել: