Երեւանում պատշգամբում արգելափակված կատվին հանելու համար դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ
Ապրիլի 24-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի 3-րդ հարկի պատշգամբում կա արգելափակված կատու:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կատվին դուրս են բերել արգելափակումից:


