հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Երևանում նոր տրանսպորտային ցանցի ներդրումը առաջնային ուղղություններից է. փոխքաղաքապետ

Երևանում նոր տրանսպորտային ցանցի ներդրումը առաջնային ուղղություններից է. փոխքաղաքապետ

Եթե արտաքին խոչընդոտներ չլինեն, 2021 թ. Երեւանում նոր տրանսպորտային ցանցի ներդրման հարցում էական առաջընթաց կգրանցվի: Այս մասին այսօր Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նշեց, որ այս տարվա դեկտեմբերին ծրագրվում է հայտարարել տենդերի հաղթողին:

Ինչպես մանրամասնեց փոխքաղաքապետը՝մյուս տարի կսկսվի 820 ավտոբուսների ներդրումը, եւ այդ գործընթացը կտեւի առնվազն 2 տարի:

Նա վստահեցրեց, որ պետք չէ քաղաքային իշխանություններին  մեղադրել անգործության մեջ՝ նշելով, որ այդ հարցն իրենց համար առաջնահերթ ուղղություններից է:

  • Կիսվել: