կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ B-ի և C-ի անվճար հետազոտություններ կանցկացվեն

Երևանում ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ B-ի և C-ի անվճար հետազոտություններ կանցկացվեն

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրը` մայիսի 21–ին, Ինֆեկցիոն հետազոտությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) անվճար հետազոտություններ կանցկացնի։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
 

«ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախատեսել է ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ B-ի և C-ի հետազոտությունների անցկացում։ Նշված բոլոր հետազոտությունները կանցկացվեն ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ բացառապես անվճար և անանուն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանրային միջոցառումը կանցկացվի Երևանի Ազատության հրապարակում կիրակի՝ ժամը 12։00-20։00–ը։

  • Կիսվել: