երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում՝ Մետրոյի Դեպոյի հարևանությամբ, հայտնաբերվել է զինամթերքով պոլիէթիլենային տոպրակ

Երևանում՝ Մետրոյի Դեպոյի հարևանությամբ, հայտնաբերվել է զինամթերքով պոլիէթիլենային տոպրակ

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարեն Դեմիրճյանի անվան» մետրոպոլիտենում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Չարբախի մետրոպոլիտենի Դեպոյի հարևանությամբ քաղաքացին զենք-զինամթերք է թողել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային տոպրակ:Սակրավորները քննիչի ներկայությամբ բացել են պոլիէթիլենային տոպրակը, որտեղ հայտնաբերել են գնդացրի 7․62 տրամաչափի 20 հատ փամփուշտ, АКМ տիպի ինքնաձիգի 7․62 տրամաչափի 50 փամփուշտ, F1 տիպի նռնակ՝ պայթուցիչով և թմբուկավոր ատրճանակ։

Աղբյուրը հայտնում է, որ զինամթերքը հայտնաբերվել է Արտաշիսյան 87/1 հասցեի մոտ:Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: