շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երեւանում մեքենան ընկել է ջրանցքը․ վարորդը հոսպիտալացվել է

Երեւանում մեքենան ընկել է ջրանցքը․ վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 27-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան ընկել է Երևանի Մատիկյան փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «VAZ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Մ., ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

  • Կիսվել: