կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանում «Kia»-ն բախվել է եզրաքարերին ու գլխիվայր շրջվել. ոստիկանությունը փնտրում է վարորդին

Երևանում «Kia»-ն բախվել է եզրաքարերին ու գլխիվայր շրջվել. ոստիկանությունը փնտրում է վարորդին

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հատնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել է վերգետնյա անցման տակ գտնվող բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Տեղում պարզվել է, որ վարորդը եղել է անչափահաս, և նրա ինքնությունն ու բնակության վայրը ոստիկաններն ու պարեկները պարզում են:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: