շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակ

Երևանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակ

Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հայաստանյան այցի շրջանակներում տեղի է ունենալու Երևանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացումը: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ այս 30 տարվա ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել, կա քաղաքական, տնտեսական, մշակութային երկխոսության և համագործակցության լուրջ փորձ: Անշուշտ, մենք չենք իրացրել այն ողջ ծավալի ներուժը, որը կա մեր երկու երկրների հարաբերություններում: Մեծ հույս ունեմ, որ այս այցը խթան կհանդիսանա, որպեսզի այդ ուղղությամբ առաջ շարժվենք և անցնենք մեր հարաբերությունների հաջորդ փուլին»,- ասաց Միրզոյանը:

Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակության հետ Հայաստան է եկել նաև ավստրիական բիզնես պատվիրակություն: Փետրվարի 3-ին նրանք մասնակցելու են հայ-ավստրիական բիզնես ֆորումի բացմանը:

  • Կիսվել: