հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երևանում կանցկացնի միջազգային գիտաժողով՝ նվիրված երկրաշարժի 33-րդ տարելիցին

Երևանում կանցկացնի միջազգային գիտաժողով՝ նվիրված երկրաշարժի 33-րդ տարելիցին

ՀՀ արտակարգ իրավիճակների և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունների համագործակցության շրջանակում դեկտեմբերի 6-ին Երևանում կանցկացնի միջազգային գիտաժողով՝ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ» խորագրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, գիտաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը՝ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ: Պատվիրակությունը կլինի նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում՝ ներկա գտնվելու երկրաշարժի հետևանքների վերացման սցենարով միջազգային վարժանքին, որից հետո տեղի կունենա կենտրոնի վարչության հերթական նիստը:

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 7-ին հյուրերը կայցելեն Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու 1988թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

 

  • Կիսվել: