շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում` Իսակովի պողոտայում, BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակին, անվահեծաններից մեկը կոտրվել է

Երևանում` Իսակովի պողոտայում, BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակին, անվահեծաններից մեկը կոտրվել է

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշիկ Վաղարշակյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի դիմաց, բախվել է գովազդային վահանակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ի անվահեծանը կոտրվել է, և վնասվել է գովազդային վահանակը։ 

  • Կիսվել: