կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Երևանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռները գիշերը մեկնել են

Երևանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռները գիշերը մեկնել են

Հայաստանից չվերթերը շրջանցում են Իրանի և Իսրայելի օդային տարածքները։ Երևանից դեպի Էմիրություններ և հակառակ ուղղությամբ չվերթերի մի մասն իրականացվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Նշենք, որ ավիաընկերությունները փոփոխել են երթուղիները, չեղարկվել են «Air Arabia» ավիաընկերության Աբու Դաբի և Շարժա չվերթերը։

«Մեկնարկել են «Wizz Air»-ի Աբու Դաբի և «Fly Dubai»-ի Դուբայ թռիչքները։ Ռուսաստանից դեպի Էմիրություններ ուղևորվող և Երևանում հարկադիր վայրէջք կատարած 3 ինքնաթիռները գիշերը մեկնել են»,– հայտնեցին Կոմիտեից։

  • Կիսվել: