չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երևանում գազի պայթյունից շենքի փլուզման հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանում գազի պայթյունից շենքի փլուզման հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են թիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինակ Նիկողոսյանը:

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայնտել էինք,  այսօր առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցում պայթյուն է որոտացել, դեպքի վայր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս նշել է, որ պայթյունից տուժած բնակիչներին կապահովեվն ժամանակավոր կացարաններով։
 
ԱԻՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
 
 

  • Կիսվել: