շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում Ford Transit-ը մերկասառույցի պատճառով կողաշրջվել է․ 21-ամյա  ուղևորը հոսպիտալացվել է

Երևանում Ford Transit-ը մերկասառույցի պատճառով կողաշրջվել է․ 21-ամյա ուղևորը հոսպիտալացվել է

Երեկ՝ հունվարի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններւմ 34-ամյա Համբարձում Հովհաննիսյանը իր վարած Ford Transit մակնիշի բեռնատարով Խաչիկ Դաշտենց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր 21-ամյա Ալբերտ Գրիգորյանը բժշկակական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վարորդին ու վիրավորին օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Միքայել Գրիգորյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հացագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ՝ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը, քանի որ էրեբունու թաղապետարանը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը ձյան շերտից մաքրելու ու մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

  • Կիսվել: