երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Երևանում դիահերձարանի մոտ կայանված Renault Kangoo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Երևանում դիահերձարանի մոտ կայանված Renault Kangoo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Երեկ՝ հունվարի 4-ին, ավտոմեքենայի հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցում՝ դիահերձարանի հարևանությամբ,  հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանը , Վարդան Նիկոլյանը, Նորիկ Մանուկյանն ու Գոռ Հայրապետյանը՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջ տեղադրված կրակմարիչով (օгнетушитель) կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները հանգցրել են կրակը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վարորդ Լուսինե Ա.-ն Renault Kangoo  մակնիշի ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում:  Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը: 

  • Կիսվել: