կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երևանում բետոնախառնիչ մեքենան բետոնը թափել է հենց փողոցի երթևեկելի հատվածում. արձանագրություն կկազմվի

Երևանում բետոնախառնիչ մեքենան բետոնը թափել է հենց փողոցի երթևեկելի հատվածում. արձանագրություն կկազմվի

Փետրվարի 2-ին Գ. Նժդեհի փողոցում բետոնախառնիչ մեքենան, չպահպանելով գործող նորմերը, փողոցի երթևեկելի մասում թափել է բեռնված բետոնը: Այս մասին տեղեկանում ենք Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ փաստը արձանագրվել է տարածքը տեսանկարահանող տեսախցիկների միջոցով և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:

  • Կիսվել: