Երևանում բախվել են Niva-ն ու 2 Opel-ները. Opel-ներից մեկը հայտնվել է կանաչ գազոնում
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:
19:00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են 2 Opel և Niva մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն Opel-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Դեպքի վար են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:


