հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում բախվել են Ford Transit-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Ford Transit-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30–ի սահմաններում «Հյուսիս-Հարավ» մայրուղու կամրջի սկզբնամասում Երևանի բնակիչ, 48-ամյա Արամ Վարդարեանը իր վարած   «Վեսնա» մակնիշի մոպեդով բախվել է Երևանի բնակիչ, 66-ամյա Էդվարդ Աբրահամյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Վարդարեանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեյ Հենրիկ Սալոյանը: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ,  ում կողմից նախաձեռնվել է վարույթ: 

  • Կիսվել: