կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում բախվել են ՔՊ–ական պատգամավորի Porsche Panamera-ն ու Mercedes-ը (լուսանկարներ)

Երևանում բախվել են ՔՊ–ական պատգամավորի Porsche Panamera-ն ու Mercedes-ը (լուսանկարներ)

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր Երևանում վթարի է ենթարկվել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը:  

Այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Վաղարշյան փողոցում, բախվել են Մ. Թումասյանի վարած Porsche Panamera մակնիշի 01 MT 110 համարանիշի և դեռևս անձը չպարզած Mercedes մակնիշի 09 OU 076 համարանիշի ավտոմեքենաները:   Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:  

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:  

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

  • Կիսվել: