կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 4 ավտոմեքենա են բախվել. կա տուժած

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 4 ավտոմեքենա են բախվել. կա տուժած

Այսօր ժամը 08։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Է.), «Mercedes-Benz C», «VAZ-2110» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1978 թ․) և «Mercedes-Benz ML» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1961 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։

  • Կիսվել: