ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Իրանը 50 տոկոսով ավելացնելու է արտահանվող պաշտպանական արտադրանքի արտադրությունը

Իրանը 50 տոկոսով ավելացնելու է արտահանվող պաշտպանական արտադրանքի արտադրությունը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակն ասել է.-Այս տարի նպատակ է դրվել արտահանվող պաշտպանական արտադրանքի արտադրության ոլորտում նախորդ տարվա համեմատ ունենալ 50 տոկոսանոց աճ, գրում է parstoday.ir-ը:

Գեներալ Ռեզա Թալայինիքը համաժողովում նշել է.- Բարեբախտաբար, մեր ներքին պաշտպանական կարիքները հագեցված են, և մեր ուշադրությունը կենտրոնացած է արտահանման շուկայի և երկրի պաշտպանական արդյունաբերությունը գնելու պահանջարկի վրա:

Գեներալ Թալայինիքի խոսքով, ներկայումս Իրանի պաշտպանության նախարարության հետ համագործակցում են 8 հազար ընկերություններ, այդ թվում՝ գիտելիքահենք ընկերություններ։

  • Կիսվել: