Երևանում ավտոմեքենայի պայթյունից տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվում է ծանր
Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
՛՛Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:
1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte»-ում. 6 վիրավորից 3-ը երեխաներ են



