կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երևանում ավտոբուսային գծերը ավելանալու են և լինելու են բետոնապատ. Ավինյան

Երևանում ավտոբուսային գծերը ավելանալու են և լինելու են բետոնապատ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց տրանսպորտի հոսքերի կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Ավինյանը նշեց, որ Երևանի մի շարք փողոցներ արդեն դարձել են միակողմանի, իսկ ավտոբուսային գծերի թիվը շուտով կավելանա։

Նրա խոսքով՝ այդ ավտոբուսային առանձնացված գծերը նախատեսված են, որ կապեն հիմնական վարչական շրջանները՝ ապահովելով հարմարավետ և արագ տեղաշարժ։ 

«Ապագայում ավտոբուսային գծերը լինելու են հատուկ կահավորված և բետոնացված հատվածներ, որտեղ այլ տրանսպորտային միջոցների մուտքն ավելի կսահմանափակվի»,- ասաց Ավինյանը։

  • Կիսվել: