Երևանում ավտոբուս է այրվել
Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում այսօր՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 02:09-ին, «Mazda» ավտոսրահի մոտակայքում, այրվել է կայանած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:37-ին, մարվել` 02:53-ին:
Այրվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի սրահն՝ ամբողջությամբ: