շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանում 29-ամյա երիտասարդը ցանկանում էր նետվել Կիեւյան կամրջից. մանրամասներ

Երևանում 29-ամյա երիտասարդը ցանկանում էր նետվել Կիեւյան կամրջից. մանրամասներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երեւանի Կիեւյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը եւ սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

  • Կիսվել: